Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
393.28
EUR
36.16
RUB
0

«168 ժամ». Թռիչքային աճը մնաց անցյալում. հաջորդ տարի սպասվում է վերջին 4 տարվա տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը

Թեմա ՝ Տնտեսություն
2019-10-17 08:17:56

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական թռիչքը այդպես էլ տեղի չու­նեցավ: Տեղի չի ունենա նաեւ հաջորդ տարի:

2020 թ. համար կառավարության տնտեսական աճի սպասումները հեռու են թռիչքային լինելուց: Ու դա ոչ թե մենք ենք ասում, այլ կառավարության ներկայաց­րած հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը: Տնտեսական աճի ցուցանիշները, որոնք դրված են այդ փաստաթղթում, ոչ միայն թռիչքային չեն, այլեւ ավելի ցածր են, քան նախորդ երկու տարիներին արձանագր­ված աճերը, ավելի ցածր, քան այս տարվա սպասում­ներն են:

Հիշեցնենք, որ 2018 թ. տնտեսական աճը Հայաստա­նում կազմեց 5,2 տոկոս: Այն անհամեմատ բարձր էր իշխանափոխության նախորդ տարում. 2017թ. տնտե­սական աճը հասավ վերջին տարիների համար ռեկոր­դային՝ 7,5 տոկոսի: 2019 թ. կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կավելանա 6,3 տոկոսով:

Եթե իրականանան կառավարության կանխատե­սումները, ապա հաջորդ տարի աճի տեմպը մի բան էլ կնվազի: Այն կլինի վերջին չորս տարվա ամենացածր ցուցանիշը:

Ստացվում է, որ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներում արձանագրվող փայլուն ցուցանիշների եւ երկնիշ աճերի՝ կառավարության սպասումները Հայաստանի տնտեսության զարգա­ցումների վերաբերյալ այնքան էլ լավատեսական չեն: Աճի տեմպն արագանալու եւ թռիչքային դառնալու փո­խարեն հետ է գնալու: Ու դրա հետ ըստ էության համա­ձայն է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Այլապես հազիվ թե կա­ռավարությունում կգտնվեր որեւէ մեկը, ով կհամար­ձակվեր հակադրվել վարչապետին:

Տնտեսական թռիչք խոստացող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կանխատեսումներով՝ հաջորդ տարի Հայաստանի տնտեսության աճը կկազ­մի ընդամենը 4,9 տոկոս:

Այս թիվը կառավարությունը, անշուշտ, օդից չի վերցրել: Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ նման կանխատեսում ունեն գրեթե բոլոր

միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Նրանց գնահատականները գտնվում են հիմնականում 4,5-5,5 տոկոսի միջակայքում: Նույնպիսի կանխատե­սում ունի նաեւ Կենտրոնական բանկը:

Հասկանալի է, որ 4,9 տոկոսն այն աճը չէ, ինչի հետ կարելի է մեծ հույսեր կապել, առավել եւս՝ սոցիալա­կան իրավիճակի փոփոխության եւ մարդկանց կյանքի պայմանների բարելավման առումով:

Որպեսզի հասարակությունը զգա տնտեսական աճի ազդեցությունը, անհրաժեշտ է, որ այն անհամեմատ ավելի բարձր լինի եւ, կարեւորը՝ որակյալ: Այնինչ, Հա­յաստանի տնտեսության աճը որակ չունի: Զարմանա­լի չէ, որ տնտեսությունը պաշտոնապես աճում է, բայց սոցիալական իրավիճակը երկրում գրեթե չի փոխվում: Ու չի փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ տնտե­սության աճի հիմնական բաղադրիչը ծառայություն­ներն են: Այն այդպիսին կլինի նաեւ հաջորդ տարի՝ ամենամեծ նպաստումը բերելով սպասվող ոչ այնքան ցածր, բայց ոչ էլ բարձր տնտեսական աճին:

Դատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նա­խագծից թռիչքային զարգացումներ չեն սպասվում տնտեսության որեւէ ոլորտում: Ընդհակառակը՝ մի շարք ճյուղերում, որոնք կարեւոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, աճի տեմպերը նույնիսկ կնվազի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից