Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գրանդ տոբակո». հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Թեմա ՝ Տնտեսություն
2019-10-30 14:48:55

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2019 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով:

Հանրապետության 1000 խոշոր հարկատու հանդիսացող ընկերությունները միասին այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել 764 մլրդ 557 մլն 769 հազար դրամի հարկեր եւ տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 673 մլրդ 788 մլն 228 հազար դրամի դիմաց: Ստացվում է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերը 2019-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 90 մլրդ 769 մլն 541 հազար դրամով կամ՝ 13.47%-ով։

Նշենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ամփոփելով հունվար-սեպտեմբեր ամսվա տվյալները նշել էր, որ 2019 թվականի ինն ամիսների ընթացքում Կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ: 2019-ի ինն ամսվա համար սահմանված էր հավաքագրել 1 տրլն 26.2 մլրդ, այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարվել է 52.9 մլրդ դրամով կամ 5.2 տոկոսով: 2018 թվականի ինն ամսվա ընթացքում ընդհանուր հավաքագրվել էր 887.7 մլրդ դրամ, այսինքն՝ այս տարի նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 191.5 մլրդ դրամով ավելի կամ 21.6 տոկոս: Ստացվում է, որ հազար խոշոր հարկատուներ վճարել են 9 ամսվա հարկային եկամուտների 70.84 տոկոսը:

Ինչպես եւ 2018-ի երրորդ եռամսյակի դրությամբ այդպես էլ 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը վճարած 40 մլրդ 594 մլն 254 հազար դրամ հարկերով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ԶՊՄԿ-ն վճարել էր 32 մլրդ 797 մլն 521 հազար դրամ հարկ: Այսինքն՝ ԶՊՄԿ-ի վճարած հարկերն աճել են շուրջ 7 մլրդ 796 մլն 733 հազար դրամով կամ 23.77 տոկոսով:

Երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ վճարած 40 մլրդ 277 մլն 32 հազար դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Գրանդ տոբակո»-ն վճարել էր 27 մլրդ 695 մլն 959 հազար դրամ եւ գտնվում էր խոշոր հարկատուների 3-րդ տեղում: Ստացվում է, որ ընկերության վճարած հարկերն աճել են 12 մլրդ 581 մլն 73 հազար դրամով կամ 45.43 տոկոսով:

Երրորդ խոշոր հարկատուն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 33 մլրդ 623 մլն 700 հազար դրամ հարկ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 30 մլրդ 371 մլն 579 հազար դրամ հարկ: Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա»-ի վճարած հարկերն աճել են 3 մլրդ 252 մլն 121 հազար դրամով կամ 10.71 տոկոսով:

2019-ի երրորդ եռամսյակում խոշոր հարկատուների չորրորդ հորիզոնականում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը վճարած 13 մլրդ 362 մլն 59 հազար դրամ հարկերով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 9 մլրդ 302 մլն 592 հազար դրամ հարկ: Այսպիսով՝ ընկերության վճարած հարկերն աճել են 4 մլրդ 59 մլն 467 հազար դրամով կամ 43.64 տոկոսով:

Հինգերորդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է վճարած 12 մլրդ 523 մլն 893 հազար դրամ հարկերով: 2018-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 12 մլրդ 363 մլն 484 հազար դրամ հարկ: 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 160 մլն 409 հազար դրամով կամ 1.3 տոկոսով:

6-րդ խոշոր հարկատուն գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 10 մլրդ 750 մլն 288 հազար դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 8 մլրդ 674 մլն 592 հազար դրամ հարկ: «Ֆլեշ» ընկերության վճարած հարկերն աճել են 2 մլրդ 75 մլն 696 հազար դրամով կամ 23.93 տոկոսով:

7-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն է՝ վճարած 10 մլրդ 537 մլն 670 հազար դրամ հարկերով: 2018-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 9 մլրդ 866 մլն 280 հազար դրամ հարկ: Ստացվում է, որ ՀԷՑ-ի վճարած հարկերը նույնպես աճել են՝  671 մլն 390 հազար դրամով կամ 6.8 տոկոսով:

8-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ 9 մլրդ 701 մլն 380 հազար դրամ հարկերով: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարի ավելի շատ են եղել՝ 10 մլրդ 101 մլն 717 հազար դրամ: Ստացվում է, որ ընկերության վճարած հարկերը պակասել է շուրջ 400 մլն 337 հազար դրամով կամ 3.96 տոկոսով:

9-րդ խոշոր հարկատուն «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է վճարած 9 մլրդ 263 մլն 736 հազար դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 8 մլրդ 748 մլն 524 հազար դրամ հարկ: «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության վճարած հարկերն աճել են 515 մլն 212 հազար դրամով կամ 5.89 տոկոսով:

10-րդ խոշոր հարկատուն «Սիփիես Օիլ» ընկերությունն է վճարած 9 մլրդ 103 մլն 801 հազար դրամ հարկերով: Ընկերությունն այս տարի 2 մասին է բաժանվել՝ «Սիփիես Օիլ» եւ «Սիփիես Օիլ Քորփորեյշն»: Նախորդ տարի, երբ ընդհանուր 1 ընկերություն էր, վճարվել էր 13 մլրդ 175 մլն 854 դրամ հարկ: Այս տարի այդ 2 ընկերությունների վճարած հարկերի հանրագումարը գերազանցում է նախորդ տարվա վճարած հարկերին, ընդհանուր՝ 13 մլրդ 898 մլն 23 հազար դրամ:

Նույն խնդիրը կա նաեւ «Ալեքս հոլդինգ» ընկերության հետ կապված: Նախկինում սրանում ներառված էր մի քանի ընկերություն, բայց այժմ այն մասնատվել է եւ յուրաքանչյուր ընկերություն 1 գործառույթով է զբաղվում («Սիթի», «Ալեքս էնդ հոլդինգ», «Ալեքս հոլդինգ» եւ այլն): Այսինքն՝ յուրաքանչյուր ընկերության վճարած հարկերը առանձին-առանձին են:

Ստորեւ ներկայացնում ենք 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ ՀՀ խոշոր հարկատուների 11-ից 50-րդ տեղերը զբաղեցնող ընկերությունների անունները եւ նրանց վճարած հարկերի չափերը.

11) «Ակվիլոն թրեյդ» - 8 մլրդ 582 մլն 320 հազար դրամ

12) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» - 7 մլրդ 431 մլն 757 հազար դրամ

13) «Յուքոմ» - 7 մլրդ 373 մլն 724 հազար դրամ դրամ

14) «Ավտոներկրող -10» - 8 մլրդ 281 մլն 490 հազար

15) «Ամերիաբանկ» - 6 մլրդ 664 մլն 768 հազար

16) «ՄՏՍ-Հայաստան» - 6 մլրդ 654 մլն 398 հազար դրամ

17) «Մաքս պետրոլ» - 6 մլրդ 503 մլն 543 հազար դրամ դրամ

18) «Վեոն Արմենիա» - 5 մլրդ 832 մլն 305 հազար դրամ

19) «Սիթի» - 5 մլրդ 670 մլն 85 հազար դրամ

20) «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» - 5 մլրդ 364 մլն 133 հազար դրամ դրամ

21) «Հայկական ատոմային էլեկտրակայան» - 4 մլրդ 861 մլն 216 հազար դրամ

22) «Սիփիես Օիլ Քորփորեյշն» - 4 մլրդ 794 մլն 222 հազար դրամ դրամ

23) «Գրանդ Քենդի» 4 մլրդ 754 մլն 450  հազար դրամ

24) «Ալեքս էնդ հոլդինգ» - 4 մլրդ 551 մլն 268 հազար դրամ

25) «Ադամիում» - 4 մլրդ 488 մլն 391 հազար դրամ

26) «Գրանդ Մաստեր» - 4 մլրդ 439 մլն 960 հազար դրամ

27) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» - 4 մլրդ 392 մլն 490 հազար դրամ

28) «Մոբայլ Սենթր Արթ» - 4 մլրդ 319 մլն 389 հազար դրամ

29) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» - 4 մլրդ 255 մլն 725 հազար դրամ

30) «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» - 4 մլրդ 64 մլն 819 հազար դրամ

31) «Իմեքս գրուպ» - 3 մլրդ 966 մլն 207 հազար դրամ

32) «Ավերս» - 3 մլրդ 946 մլն 727 հազար դրամ

33) «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - 3 մլրդ 912 մլն 183 հազար դրամ

34) «Նատալի ֆարմ» - 3 մլրդ 887 մլն 996 հազար դրամ

35) «Վեոլիա ջուր» - 3 մլրդ 872 մլն 235 հազար դրամ

36) «Ինեկոբանկ» - 3 մլրդ 792 մլն 887 հազար դրամ

37) «Օնիրա քլաբ» - 3 մլրդ 708 մլն 251 հազար դրամ

38) «Սպայկա» - 3 մլրդ 458 մլն 595 հազար դրամ

39) «Արդշինբանկ» - 3 մլրդ 452 մլն 524 հազար դրամ

40) «Բաղրամյան» - 3 մլրդ 395 մլն 431 հազար դրամ

41) «Հարավկովկասյան երկաթուղի» - 3 մլրդ 357 մլն 171 հազար դրամ

42) «Բարսիս» - 3 մլրդ 182 մլն 823 հազար դրամ

43) «Դիսթրիմէքս» - 3 մլրդ 110 մլն 593 հազար դրամ

44) «Սաս-գրուպ» - 3 մլրդ 43 մլն 392 հազար դրամ

45) «Վիէլվի Սենթր» - 2 մլրդ 944 մլն 171 հազար դրամ

46) «Կոնվերս բանկ» - 2 մլրդ 901 մլն 593 հազար դրամ

47) «Վեգա ուորլդ» - 2 մլրդ 831 մլն 218 հազար դրամ

48) «Արմհոլդինգ» - 2 մլրդ 810 մլն 934 հազար դրամ

49) «Դեկորա-Գրուպ» - 2 մլրդ 743 մլն 92 հազար դրամ

50) «Թել-Սել» - 2 մլրդ 683 մլն 149 հազար դրամ:

Աղբյուր՝ https://armtimes.com/hy/article/172675


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից