Երեկ մեկնարկել է Լա Լիգայի 11-րդ տուրը։ «Բարսան» սեփական հարկի տակ 5։1 հաշվով առավելության հասավ «Վալյադոլիդի» նկատմամբ։ «Բարսայի» կազմում աչքի ընկան Կլեման Լանգլեն, Արթուրո Վիդալը, Լուիս Սուարեսը, իսկ Լեո Մեսսին դարձավ դուբլի հեղինակ։ Հատկապես հիշատակման է արժանի Մեսսիի առաջին գնդակը, որը նա հեղինակեց տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով։ Այդ գոլը 50-րդն էր արգենտինացու համար տուգանային հարվածների իրացումից հետո։ Մեսսին աչքի ընկավ նաև 2 գոլային փոխանցումով։ Հյուրերի կազմում միակ գնդակը հեղինակեց կենտրոնական պաշտպան Կիկոն։ Կատալոնական ակումբն, առաջնության շրջանակներում տանելով իր հինգերորդ անընդմեջ հաղթանակը, վաստակած 22 միավորով վերդարաձավ բարձրացավ 1-ին հորիզոնական, իսկ «Վալյադոլիդը» մնաց 14 միավորով և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Նյութի աղբյուր՝ https://interfootball.am/%d5%a2%d5%a1%d6%80%d5%bd%d5%a1%d5%b6-%d5%bb%d5%a1%d5%ad%d5%bb%d5%a1%d5%ad%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%be%d5%a1%d5%ac%d5%b5%d5%a1%d5%a4%d5%b8%d5%ac%d5%ab%d5%a4%d5%ab%d5%b6%e2%80%a4-%d5%b4%d5%a5%d5%bd%d5%bd/