Հայ ժողովուրդը արժանի և ունակ է ունենալու բարեկեցիկ, անվտանգ և հզոր հայրենիք, ուժեղ և ամուր պետականություն, մրցունակ հասարակություն, որին ոչ մի օտար ուժ չհանդգնի սպառնալ և փորձել ուժի լեզվով խոսել։ Այդ նպատակով մենք ցանկանում ենք և ձգտում համախմբելու հայ Սերժ Սարգսյանի եւ Գեւորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ Անսպասելի չէ՞ր նման ընդլայնված կազմով հայկական երկու պետությունների Վարչապետի խոսնակը՝ Մարիամ Փաշինյանի համար գնված մեքենայի մասին Նա հանրային ընկալման մեջ Նեմեց Ռուբոյից դարձավ պարոն Հայրապետյան, ընդ որում՝ վաստակելով դրա իրավունքը Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է... Կառավարության երեկվա նիստի չզեկուցվող հարցերի թվում՝ 2019 թվականը աչքի ընկավ բուռն զարգացումներով, և
USD
479.34
EUR
531.59
RUB
19.65

Մեսսիի հեթ-տրիկը, 3 գոլ տուգանայինից․ Բարսելոնա 4։1 Սելտա

Թեմա ՝ Սպորտ
2019-11-10 14:17:09
92

Մեսսիի հեթ-տրիկը, 3 գոլ տուգանայինից․ Բարսելոնա 4։1 Սելտա

Իսպանական Լա Լիգայի շրջանակներում առաջնության առաջատար «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4։1 վստահ հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ։

Հաշիվը բացվեց 23-րդ րոպեին։ Աչքի ընկավ Լեո Մեսսին՝ հստակորեն իրացնելով 11 մետրանոցը։

42-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Լուկաս Օլասան տուգանայինից կատարած հիանալի հարվածով գրավեց Տեր Շտեգենի դարպասը։

45+1-րդ րոպեին Մեսսի պատասխանը տուգանայինից չուշացավ՝ 2։1։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Մեսսի դարձավ արդեն հեթ-տրիկի հեղինակ՝ հերթական գոլը խփվելով տուգանային հարվածի իրացումից հետո։

Հանդիպման վերջակետը 85-րդ րոպեին դրեց փոխարինման դուրս եկած Սերխիո Բուսկետսը։

Լա լիգայի վերնամասում երկիշխանություն է․ «Բարսան» ու «Ռեալը» վաստակած 25 միավորով կիսում են առաջին երկու հորիզոնականները։ Իսկ «Սելտան» շարունակում է գլորվել անդունդը և վաստակած 9 միավորով 18-րդ տեղում է։

Աղբյուր՝ https://interfootball.am/%d5%b4%d5%a5%d5%bd%d5%bd%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%a9-%d5%bf%d6%80%d5%ab%d5%af%d5%a8-3-%d5%a3%d5%b8%d5%ac-%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6%d5%ab%d6%81%e2%80%a4-%d5%a2%d5%a1/


Այլ Նորություններ Սպորտ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Սպորտ Թեմայից