Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
394.07
EUR
35.86
RUB
0

Մենք «Բաց հասարակություններ հիմնադրամից» ստացել ենք 20,000 դոլար գրանտ. «Ռեստարտ» նախաձեռնության անդամ

Թեմա ՝ Քաղաքականություն
2019-11-25 11:25:14

«Ռեստարտ» նախաձեռնությունը ԱԱԾ շենքի մոտ այսօր բողոքի ակցիա իրականացրեց: Մասնակիցների համոզմամբ՝ առանց ԱԱԾ-ի, Ոստիկանության, Դատախազության և դատարանների արմատական փոփոխությունների Հայաստանում հեղափոխությունը չի կարող ավարտված լինել: Նրանք նշեցին, որ սկիզբ են դնում նոր նախաձեռնության:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ֆինանսավորվել էլ են իրենք «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան» գրասենյակից: Նախաձեռնության անդամներից Յուրի Ավագյանը հայտարարեց. «Մենք «Բաց հասարակություններ հիմնադրամից» ստացել ենք 20,000 դոլար գրանտ: Դա հետազոտության երկու ուղղությունների՝ պետական բուհերի կառավարման համակարգի և ձեռնարկատիրական գործունեության համար է տրվել: Ուսումնասիրություն ենք արել»:

Նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանն էլ հավելեց, որ «Ռեստարտ» նախաձեռնությունը չի համագործակցում միայն «Բաց հասարակություններ հիմնադրամի» հետ: Նրա խոսքով՝ «Ռեստարտ» նախաձեռնությունը համագործակցում է և համագործակցելու է բոլոր այն տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ, որոնք շահագրգռգված են Հայաստանում արդարադատության և կրթական լավ համակարգ ունենալու համար: 

«Մենք չենք խոսում անձերի, կազմակերպությունների, հիմնադրամների մասին, մենք խոսում ենք հստակ արժեքների, սկզբունքների մասին, և մենք համագործակցում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են այդ արժեքներն ու սկզբունքները»,- շեշտեց նա:

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/11/25/restart/3148137


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից