Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
390.04
EUR
35.43
RUB
0

Խուզարկել են ինձ հետ իրենց կարծիքով «առնչություն ունեցող» անձանց բնակարանները.Միքայել Մինասյան

Թեմա ՝ Հասարակություն
2019-11-27 22:06:26

Այսօր առավոտյան 8-ից արդեն որերորդ անգամ խուզարկել են ինձ հետ իրենց կարծիքով «առնչություն ունեցող» անձանց բնակարանները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ նշելով, որ խուզարկվել է մեկ տասնյակից ավելի բնակարան։

Նա մասնավորապես գրել է.

«Այսօր առավոտյան 8-ից արդեն որերորդ անգամ խուզարկել են ինձ հետ իրենց կարծիքով «առնչություն ունեցող» անձանց բնակարանները։ Խուզարկված բնակարանների քանակը մեկ տասնյակից ավելի է։ Սա հերթական քաղաքական ռեյդն է։

Քաղաքական մրցակիցների հետ շփման բոլոր հնարավոր միջոցներից այս ռեժիմն ընտրել է ռեպրեսիաներով նրանց լռեցնելու մեթոդը։ Ու որքան մրցունակ է ռեժիմի ընդդիմախոսը, այնքան ավելի եռանդով են հարցաքննում, հետապնդում և խուզարկում նրա շրջապատին, նրան ճանաչողներին, նախկին կոլեգաներին, ընկերներին ու բարև տվածներին։ Կապ չունի, որ մեղադրանքը մտացածին է, որ ուղիղ ճնշում է գործադրվում ոչ թե ճշմարտությունն իմանալու, այլ որևէ ցուցմունք կորզելու համար։ Չէ՞ որ մեկուկես տարի սպառնում են, անոնս անում, բայց էական ու փաստացի ոչինչ չունեն։ Կարևորը՝ ընդդիմախոսի շրջապատին անընդհատ ահաբեկելն է։

Սա ո՛չ չափազանցություն է, ոչ էլ կարեկցանք առաջացնելու մանիպուլյատիվ ձև։ Սա դառը ճշմարտությունն է, որը ռեժիմը չի էլ թաքցնում ու կիրառում է բոլորի նկատմամբ, նույնիսկ սեփական շարքերը վերջերս լքածների (օրինակ՝ գործիչը պետական համակարգից դուրս է գալիս, հաջորդ օրը 6-րդ վարչությունը գնում է նրա տուն՝ խուզարկության)։ Մեր դեպքում էլ, առանց ձևականության, ռեպրեսիայի հրամանը կա, կատարողները՝ նույնպես։ Ահա դրանք։

Արդեն կա հարուցված 10 քրեական գործ, որոնք ռեժիմի կարծիքով, առնչություն ունեն իմ, իմ ընտանիքի կամ շրջապատի հետ։ Իրավապահներն արդեն անցկացրել են ավելի քան 25 խուզարկություն, հարցաքննել ավելի քան 400 մարդու։ Ամեն անգամ նույն մոլուցքով` պարտադրել մարդկանց ինչ-որ բան ասել իմ կամ իմ ընտանիքի մասին:

Իրականում այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել։ Նախ, որովհետև, որքան էլ ստուգեն, հետապնդեն և խուզարկեն՝ միևնույն է, ոչինչ չեն գտնի։ Համակերպվեք` կան մարդիկ, որոնք գործել և գործում են օրենքի շրջանակում։ Եվ համակերպվեք, որ այդ մարդիկ ձեզ հետ չեն ու չեք կարող նրանց դեմ քրեական հետապնդում իրականացնել։ Ու որքան էլ լինի ինչ-որ բան հայտնաբերելու ուղիղ հրաման, դե յուրե և դե ֆակտո ոչինչ չհայտնաբերելով, բայց շարունակելով, ավելի զավեշտալի դրության մեջ եք հայտնվում։

Այս իշխանությունը ռեպրեսիաները սխալ ուղղությամբ է թիրախավորել, որովհետև, ի տարբերություն շատերի, առաջին օրվանից գիտեինք, թե իշխանությունը ինչի է ընդունակ։ Հիմա էլ գիտենք, թե ով, որտեղ և ինչպես է կատարում ռեժիմի ղեկավարից եկած ուղիղ հրահանգները։ Գիտենք և միշտ հիշելու ենք։ Ու հիմա, այս ամենն ուղղակի զավեշտալի է, պարզունակ ու մանկամիտ։

Իսկ մենք, որ համախոհների շատ մեծ բանակ ենք, որն ավելանում է ամեն օր, միակամ ենք ոչ թե ինչ-որ մեկի դեմ, ոչ թե ինչ-որ ուժի գահընկեց անելու համար, այլ մեզ միավորող արժեքների ու նպատակների շուրջ։ Այն ապագայի պատկերի շուրջ, որ որոշել ենք միասին կառուցել։ Ու մեզ ոչինչ և ոչ ոք հետ չի պահելու։

Շարունակեք հարձակվել։ Մենք պինդ ենք, կանք ու կլինենք», գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը:


Այլ Նորություններ Հասարակություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Հասարակություն Թեմայից