Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
388.08
EUR
35.31
RUB
0

Իշխող ուժի անտնտեսվար քաղաքականության հետևանքով ՀՀ-ն կորցրեց 2 միլիարդ դոլարի ներդրում. Գևորգ Պետրոսյան

Թեմա ՝ Քաղաքականություն
2019-12-04 15:26:25

Այստեղ մարդիկ կան, որոնց դեմքը որևէ մեկը չի ճանաչել, բացի իրենց սեփական տանեցիներից, բայց այս երկու օրվա օրակարգը վերածվել է Ծառուկյանի անձնական գործունեության քննադատության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քաղաքական բոյկոտին և լքեց նիստերի դահլիճը:

«Այդ մարդը պետական բեռը իր վրա վերցնի, անձնական կապերը օգտագործելով, բերի երկու միլիարդի ներդրում ցանկանա անել, որ պոզ ու պոչ կպցնե՞ն, սա ի՞նչ թշնամանքի մթնոլորտ է, սա բացարձակ համերաշխության մթնոլորտ չէ: Ես բոլորի մասին չեմ ասում, բայց «Իմ քայլի» որոշ գործընկերներ միտումնավոր մթնոլորտը տանում են սրացման»,-ասաց նա և նշեց, որ իշխող կուսակցությունը նախընտրական խոստումներ է տալիս, բայց զրոյական վիճակում են և հիմա դոփում են տեղում:
«Փաստ այս է, այսօր իրենց անտնտեսվար քաղաքականության արդյունքում Հայաստանը կորցրեց երկու միլիարդ դոլարի ներդրում, դե հիմա թող գնան ժողովրդին պատասխան տան, թե որքանով են հավատարիմ նախընտրական խոստումներին»-ասաց նա:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ բոյկոտը ուղղված չէ կառավարության, վարչապետի դեմ, սա իշխող խմբակցության այն ներկայացուցիչների գործողությունների դեմ է, ովքեր մոռացել են թե ինչի համար են այստեղ գործուղվել, ԱԺ-ն դարձրել են անձական հարաբերությունների հարթակ, և այս բոյկոտը կարող է ոմանց համար զսպաշապիկ լինել: «Որ հելնում, մի քիչ կոպիտ խոսում ենք, ասում են՝ մուննաթով ես խոսում, բա ի՞նչ անեմ»:
Պատգամավորը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը միշտ էլ թոփ թեմա է եղել, նայած, թե ով է ուզում այդ թեման զարգացնել: «Փաստն այն է, որ այսօր որոշ մարդկանց անտնտեսվար,  անհեռատես պահվածքով, ասենք՝ ջինս է հագել, բա ի՞նչ պետք է հագներ կիրակի օրը, կարող է հարսանիք էր գնում:  Հիմա էլ, գիտեք՝ ինչ մեծ ջանքեր են պահանջվելու, որ այդ մարդկանց համոզենք, հետ բերենք»,-ասաց նա և նշեց, որ ոչ միայն իշխող ուժը չի անում տնտեսական հեղափոխություն, այլ նաև չի թողնում մյուսները մասնակից լինեն:
Գևորգ Պետրոսյանը նշեց, այլախոհությունը երբեք Հայաստանի Հանրապետությունում նման գնդակահարված վիճակում որևէ իշխանության օրոք չի եղել: Նա ներկայացրեց իր անձնական կարծիքը, ըստ որի՝ որոշ մարդկանց քիմքին հաճելի չէր լինի, որ այդ ներդրումը վերագրվեր Գագիկ Ծառուկյանի հեղինակությանը:
 
Հեղինակ Լիանա Առաքելյան

Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/12/04/petrosyan/3156445


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից