Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
388.6
EUR
35.51
RUB
0

Ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար. Փաշինյան

Թեմա ՝ Քաղաքականություն
2019-12-13 09:57:55

Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկ Կառավարության նիստի ընթացքում արած իր հայտարարությանը:

Նա մասնավորապես գրել է.

«Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար:

Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»:

Հիշեցնենք, որ Կառավարությունը երեկ հրավիրված նիստում որոշեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին» որոշման նախագծին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այս  նախագիծը բխում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության տրամաբանությունից։ մենք խնդիր ենք դրել, որ ՀՀ-ն պետք է լինի բռնությունից զերծ հանրություն։ Մենք պետք է արձանագրենք, որ որքան էլ այս վերնագիրը կոնսենսուսային է Հայաստանում, բայց մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք, այնուամենայնիվ, լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում: Հարցի քննարկման համատեքստում ես հիշեցի Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքը՝ «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքարը պակասեց»: Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան: Մենք կոնկրետ բան ենք ասում՝ ՀՀ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության: Եթե մենք գնանք բռնության լեգիտիմացմանը, թեկուզ տեղային ճանապարհով, այլ տեղ կհասնենք, քանի որ ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց՝ ցածրահասակները, ոմանց՝ ժուլյեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ, և այսպես շարունակ: Հայաստանի որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն պետք է չլինի, այդ թվում՝ երեխաների: Որտեղ երեխաների նկատմամբ բռնություն կա, պետությունը միջամտելու իրավունք ունի: Նույնը վերաբերում է կանանց: Որևէ մեկի նկատմամբ բռնությունը չպետք է գործադրվի»։

Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/549584.html


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից