Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի առաջնության բոլոր մեդալակիրները

Թեմա ՝ Սպորտ
2022-02-18 13:57:10

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ավարտվել է մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոնությունը նվաճել էր բազմամարտում, երեկ լավագույնն է եղել նաև ազատ վարժություններում, հենացատկում, ինչպես նաև զուգափայտերի և պտտաձողի վրա: Նժույգթափերում Հայաստանի չեմպիոն է հռչակվել Հարություն Մերդինյանը, իսկ օղակների վրա՝ Վահագն Դավթյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ այնքան էլ գոհ չէ Հայաստանի առաջնության արդյունքներից. «Գոհ չեմ մարզիկների ցուցադրած որակից, քանի որ նրանք պետք է ավելի լավ հանդես գային: Գուցե խնդիրն այն էր, որ ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո եկանք և մասնակցեցինք առաջնությանը, և գործիքների փոփոխությունը զգացնել տվեց»: Այդուհանդերձ, Հակոբ Սերոբյանի խոսքով՝ երիտասարդների մասնակցությունը գոհացուցիչ էր. «Լավ երիտասարդներ ունենք, և այժմ էլ ուրվագծվում է, թե ովքեր պետք է մասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը»: Երիտասարդ մարմնամարզիկները, իսկապես, բավականին լավ արդյունքներ են ցույց տվել մեծահասակների հետ պայքարում: Ազատ վարժություններում երկրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել պատանի մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մամիկոն Խաչատրյանը: Նժույգթափերում արծաթե մեդալակիր է դարձել Արթուր Դավթյանը, իսկ եռյակը եզրափակել է Գագիկ Խաչիկյանը: Օղակների վրա լավագույն երկրորդ արդյունքը ցույց է տվել Արթուր Ավետիսյանը, երրորդը՝ Արթուր Դավթյանը: Հենացատկում արծաթե մեդալը նվաճել է Գագիկ Խաչիկյանը, իսկ բրոնզե մեդալը՝ Ռոբերտ Գյուլումյանը: Զուգափայտերի վրա երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Էրիկ Բաղդասարյանը և Համլետ Մանուկյանը, իսկ պտտաձողի վրա՝ Էրիկ Բաղդասարյանն ու Գագիկ Խաչիկյանը: Ինչ վերաբերում է կանանց պայքարին, ապա այստեղ ազատ վարժությունում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մանե Պողոսյանը, հենացատկերում` Մարիետա Բուչախչյանը, զուգափայտերում` Մանե Պողոսյանը, հավասարակշռության գերանի վրա` Աննա Մանթաշյանը:

Աղբյուրը` https://factor.am/


Այլ Նորություններ Սպորտ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Սպորտ Թեմայից