Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
389.19
EUR
410.52
RUB
3.88

Հայաստանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը. գլխավոր քարտուղար

Թեմա ՝ Քաղաքականություն
2023-11-20 10:17:09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը, փոխանցում է Belta-ն։

Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ տարվա նոյեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ծրագրի 34 միջոցառումից 32-ն է կատարվել․ «Ցավոք, երկու գործողություն իրականացնել չի հաջողվել. առաջինը մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է։ պատճառը նրանց դիրքորոշումն է:

Երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն է՝ վերջնական տեսքի բերելու Հայաստանին օգնության մասին որոշումը։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարել են այս որոշմանը, սակայն հայկական կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի վերջին մասում խնդրել է այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։ ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպումից հետո լրագրողներին պարզաբանել էր, որ փաստաթուղթը ընդհանուր առմամբ համաձայնեցվել է, և Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաթեթ է սահմանվել։ Բայց մի շարք կետերով որոշման նախագիծը վերջնական տեսքի պետք է բերվի։ Պետությունների ղեկավարները հանձնարարել էին վերջնական տեսքի բերել այս փաստաթուղթը և ներկայացնել իրենց ստորագրմանը։


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից