Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
389.19
EUR
410.52
RUB
3.88

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ սպասվում է ձյուն, բուք

Թեմա ՝ Հասարակություն
2023-11-20 10:19:08

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև բուք:

Երևան քաղաքում` նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-21-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք, ճանապարհներին մերկասառույց։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վ, 20-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին կնվազի 7-10 աստիճանով, 22-ի գիշերը ևս 3-4 աստիճանով։


Այլ Նորություններ Հասարակություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Հասարակություն Թեմայից