Խորվաթիայի Պորեց քաղաքում ավարտվել է Մ22 բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքական թիմից պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել 57կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը և 63.5կգ քաշային Արթուր Շախպազյանը: Ավելի վաղ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 60կգ քաշային Էլիդա Քոչարյանը: