Ապրիլի 30-ին, 54 տարեկանում կյանքից հեռացել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով Հենրիխ Մխիթարյանի եւ մի շարք այլ աստղային ֆուտբոլիստների շահերն էր ներկայացնում։ Օրեր առաջ, իտալական մամուլը հայտնել էր գործակալի մահվան մասին, սակայն վերջինս թվիթերյան գրառմամբ հերքել էր սեփական մահվան մասին լուրերն ու զայրույթը հայտնել` իրեն չորս ամսում երկրորդ անգամ սպանելու համար։ Ցավոք, երկու օր անց Ռայոլայի մահվան լուրը դարձյալ տարածվեց եւ այս անգամ նրա ընտանիքի անդամները հաստատեցին լուրը։ Ստորեւ ներկայացնում ենք Հենրիխ Մխիթարյանի գրառումը. «Կկարոտեմ քեզ իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք: Դու միշտ մեզ հետ կլինես»,- գրել է Մխիթարյանը: