Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն մեկնաբանել է 3։1 հաշվով հաղթանակը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ 90-րդ եւ 91-րդ րոպեներին Ռոդրիգոյի խփած գոլերի շնորհիվ Արքայական թիմը կամային հաղթական տարավ հիմնական ժամանակում 2։1 հաշվով եւ պայքարը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Եզրափակիչի ուղեգիր պարգեւած երրորդ գոլը 11 մետրանոցից խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ «Չեմ կարող բացատրել, թե ինչ տեղի ունեցավ։ Խոսքեր չունեմ։ Մենք միշտ սովորում ենք պայքարել այս խաղաշապիկի համար մինչեւ վերջին վայրկյանը։ Մենք գրեթե պարտված էինք, բայց իմ առաջին գոլից հետո մի փոքր հավատ հայտնվեց, եւ ես կարողացա նաեւ երկրորդ գոլը խփել։ Շատ ուրախ եմ, որ «Ռեալին» օգնեցի լինել իր տեղում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում»,- Ռոդրիգոյի խոսքը մեջբերում է Marca-ն։ Մայիսի 28-ին Փարիզում անցկացվելիք եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի անգլիական «Լիվերպուլը», որը պայքարից դուրս էր թողել իսպանական «Վիլյառեալին» (2։0, 3։2)։