Սլովակիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ նվաճած «Սլովանը» երկրի առաջնության չեմպիոնական խմբի 9-րդ տուրում հյուրընկալվեց «Սերեդին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։ «Սլովանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն աչքի ընկավ 34-րդ եւ 65-րդ րոպեներին։ «Սլովանը» 31 խաղում վաստակել է 73 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Ռուժոմբերոկը» 30 խաղից հետո ունի 57 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է 1 տուր։