Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երգիչը լողափին է։ Նա սպորտային կոստյումով է։ «Կյանքի դժվարությունները հաղթահարելու համար են, ժպիտը պարտադիր է…», - գրել է Անդրեն, ապա հավելել է «#Աստծով» հեշթեգը։ Օրեր առաջ Անդրեն նոր տեսահոլավակ էր ներկայացրել «Իմ Շուշի» երգի հիման վրա: Երգն արցախյան բարբառով է, թե երաժշտության, թե խոսքերի հեղինակը հենց երգիչն է, տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Եսայանն է: