Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուսանկարներ է հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթով։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը դարձավ առաջին անգամ անցկացված այս մրցաշարի հաղթող՝ եզրափակիչում 1։0 հաշվով պարտության մատնելով հոլանդական «Ֆեյենորդին»։ Մխիթարյանը խաղից հետո Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի ստադիոնի խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի դրոշով։ Նա մեկնարկային կազմում էր, սակայն 17-րդ րոպեին մկանային վնասվածքի հետեւանքով փոխարինվել էր։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը երկրորդ եվրագավաթային պարգեւը նվաճեց։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նա դարձել էր Եվրոպայի լիգայի հաղթող, դարձյալ Մոուրինյոյի ղեկավարությամբ։ Հռոմում բազմաթիվ երկրպագուներ են դիմավորել «Ռոմայի» մարզիչներին եւ ֆուտբոլիստներին։