Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կկնքի հաջորդ շաբաթ, հաղորդում է Tuttosport-ը։ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ կավարտվի հունիսի 30-ին։ 33-ամյա ֆուտբոլիստն այժմ ընտանիքի հետ Երեւանում է։ Իտալական մամուլը գրել էր, որ «Ինտերը» հնարավորություն է տվել հայ ֆուտբոլիստին հետաձգել բուժզննումը, քանի որ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում ստացած վնասվածքից հետո Մխիթարյանը լիարժեք չի հաղթահարել մկանային խնդիրները։ Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։