Ռուսաստանցի Կարեն Խաչանովը (աշխարհի 28-րդ ռակետ) հաղթանակով մեկնարկեց Մոնրեալի Masters մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (աշխարհի 27-րդ ռակետ) հետ եւ առավելության հասավ 7:6 (7:4), 5:7, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 46 րոպե։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի խորվաթներ Մարին Չիլիչի եւ Բորնա Չորիչի դիմակայության հաղթողը։ Մոնրեալի Masters-ի մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն դոլար է։