Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիստում Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի օգոստոսին նախատեսվում է կազմակերպել և անցկացնել Համահայկական ամառային ութերորդ խաղերը: «Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկում է ստեղծել կազմկոմիտե՝ Համահայկական ամառային ութերորդ խաղերը պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Ստորեւ ներկայացնում ենք Համահայկական ամառային ութերորդ խաղերի Կազմկոմիտեի անհատական կազմը. Վարչապետի աշխատակազմի ղեկավար (կազմկոմիտեի նախագահ) Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ) Հ. Արշակյան– ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ՀՀ արտաքին գործերի նախարար ՀՀ առողջապահության նախարար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն ՀՀ ոստիկանության պետ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Կ. Գիլոյան- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) ՀՀ Արագածոտնի մարզպետ ՀՀ Շիրակի մարզպետ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Կ. Իսրայելյան– ՀՀ պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալ Ռ. Շառոյան- Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի փոխնախագահ(համաձայնությամբ) «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) Ս. Հովհաննիսյան- Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հ. Պողոսյան- Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Ա. Վարդանյան- Համահայկական խաղերի լրատվության պատասխանատու (համաձայնությամբ)