Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունեցել շախմատի կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության պարգեւատրության արարողությունը։ Չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի չեմպիոն, մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանի պատվին հնչել է Հայաստանի հիմնը։ Մարիամ Մկրտչյանը 9 հնարավորից վաստակել էր 8,5 միավոր եւ մոտակա հետապնդողին հետ թողել 1,5 միավոր։ Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալակիրներ դարձան Մամիկոն Ղարիբյանը (Մ-18) եւ Բենիկ Աղասարովը (Մ-14)։