Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
389.19
EUR
410.52
RUB
3.88

Դոլարի փոխարժեքի բարձրացման հիմնական պատճառը խուճապն է. փորձագետը մատնանշել է հնարավոր հետևանքները

Թեմա ՝ Տնտեսություն
2023-10-05 06:20:09

Հայաստանում վերջին օրերին դոլարի փոխարժեքը կտրուկ աճում է, վերջին տվյալներով՝ այն հասել է ընդհուպ 429 դրամի։  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը սա հիմնականում կապում է խուճապի հետ: ԼՂ-ում Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ որոշակի սպասումներ են ձևավորել, որոնք խուճապի տեսքով փոխանցվում են ֆինանսական շուկային:

Փորձագետն ընդգծեց, որ ներքին շուկայում փոխարժեքը ձևավորում է դրամ-դոլար փոխարժեքը, եվրոն միջազգայինի հիման վրա է ձևավորվում: Եթե դոլարն աճում է, եվրոն ընթացքում աճելու է:

«Դոլարի փոխարժեքի բարձրացման հիմնական պատճառը, իրականում, խուճապն է: Պատերազմից հետո քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ որոշակի սպասումներ են ձևավորում, որոնք փոխանցվում են նաև ֆինանսական շուկային՝ խուճապի տեսքով: Ենթադրում ենք նաև, որ որոշակի պահանջարկ կա Արցախից եկած մեր հայրենակիցների կողմից,  որոշակի անորոշության պայմաններում, բնականաբար, պետք է փորձեին արտարժույթ ձեռք բերել. ենթադրենք մի մասը չեն ուզելու Հայաստանում մնալ և այլն: Այս գործոններն իրար գումարվում են»,-ասաց փորձագետը:

Դոլարի փոխարժեքի բարձրացման տեմպն արագացնում է նաև այն, որ ամեն անգամ, երբ Հայաստանում փոխարժեքի բարձրացում է տեղի ունենում, նոր պահանջարկ է ձևավորվում խուճապի հետևանքով: Եվ ամեն հաջորդ բարձրացումն ավելի է խորացնում իրավիճակը:

«Այսպիսով՝ պատճառները հիմնականում խուճապը, սպասումներն են: Եվ իրական հիմքի վրա գործոններն այնքան քիչ էին, որ, չեմ կարծում, թե դրանք կարող էին էապես ազդել այս ձևով բարձրացման վրա»,-հավելեց Աղաբեկյանը:

Rate.am կայքի վերջին տվյալների համաձայն՝ բանկերում դոլարի վաճառքի նվազագույն գինը եղել է 418 դրամ, առավելագույնը՝ 430, միջինը՝ 422: Բանկերը ստիպված բարձրացնում են փոխարժեքը՝ այսպես ասած, պահանջարկը զսպելու համար:

Փորձագետը, սակայն, տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկը հոկտեմբերի 4-ին որոշակիորեն միջամտել է, դոլարի որոշակի վաճառք է արել, որ կայունացնի վիճակը: Այսպիսով՝ նա ենթադրում է, որ սա ազդեցություն կունենա: Բայց, թե ինչ փոխարժեքի վրա նոր հավասարակշռություն կձևավորվի, փոխարժեքն ինչ մակարդակում կանգ կառնի կամ ինչ տեմպերով կգնա, դժվար է ասել:

«Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե շուկան ինչպես կարձագանքի ԿԲ-ի գործողություններին, դա կբերի՞ կանգի կամ որոշակիորեն խուճապի նվազման: Շատ դեպքերում դա կարող է չբավարարել: Սակայն այն տեմպերով, որով աճում է, ենթադրում եմ, որ չի լինի: Ենթադրում եմ, որ իրավիճակի որոշակի կայունացում կտեսնենք»,-նշեց Աղաբեկյանը:

Իսկ թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են լինել, եթե դոլարի փոխարժեքի բարձրացումը շարունակվի ՝ փորձագետն ասաց, որ դա ազդեցություն կունենա ներմուծողների վրա, կբերի որոշակի գնաճի: «Մեր տնտեսությունը ներմուծման վրա է, և դա մեծ գնաճ կարող է առաջացնել»,-հավելեց փորձագետը:

Հոկտեմբերի 4-ին ԿԲ-ի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 15.69 դրամով և կազմել 429.14 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 17.64 դրամով և կազմել 450.73 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 4.31 դրամ:


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից