Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
389.19
EUR
410.52
RUB
3.88

Լարսի անցակետում դեպի ՌԴ կուտակումներ չկան. 250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է. Արմենպրես

Թեմա ՝ Տնտեսություն
2023-10-06 08:00:51

Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից Ռուսաստան ճանապարհներին է, մի մասը ձևակերպում է անցնում:   «Արմենպրես»-ի հետ զրույցում տվյալներ ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Այս պահին հերթեր, կուտակումներ չունենք Ռուսաստան մտնող ուղղությամբ: Լարսի անցակետում այժմ աշխատում են բնականոն ռեժիմով: Առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից ՌԴ ճանապարհներին է գտնվում, այսինքն՝ մի մասը ճանապարհին է, մի մասը հասել, ձևակերպվում է, միգուցե դրանց մի մասը ձևակերպվել, դուրս է եկել: Նախորդ օրը 140 հայկական բեռնատար, որոնցից 35-ը՝ հայկական կոնյակով բեռնված, փաստացի մտել է Ռուսաստան՝ բոլոր մաքսային ձևակերպումներն ավարտած: Եվ 207-ը դեպի Հայաստան են շարժվել»,-ասաց Հակոբյանը:

Մաքսային կցորդը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4-ի ուշ երոկոյան ռուսական կողմը հանել է կոնյակի մասով իր սահմանած նոր կարգավորումը: Ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն էր սկսել իրականացնել Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ, Հայաստանից գնացող ամբողջ կոնյակը ենթարկվում էր մաքսային հսկողության, երբեմն ապրանքն ուղարկում էին փորձաքննության: Հիմա այս խոչընդոտը հանվել է:

«Մինչև այս պահը մոտ կոնյակով բեռնված 50 բեռնատար ձևակերպվել և մտել է Ռուսաստանի տարածք: Լարսի անցակետում կանգնած է ևս 47 բեռնատար, որոնք սպասում են փորձաքննության եզրակացությանը, որ շարժվեն ՌԴ»,-ասաց Հակոբյանը:

Ռուսական կողմից խոստացել են այդ պատասխանները շատ արագ տալ: Եվ առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում այդ 47 բեռնատարները ևս պետք է շարժվեն: 


Այլ Նորություններ Տնտեսություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Տնտեսություն Թեմայից