Հնարավոր է՝ Երևանում աղբամանները տեղակայվեն գետնի տակ։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը նշել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, և կա 2 տարբերակ։ Նա քաղաքապետին առաջարկել է հանձնարարականի հիման վրա նախագծման մրցույթ հայտարարել, որ հաջորդ տարի կարողանան պիլոտային շինարարական աշխատանքներ իրականացնել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հանձնարարել է այդ նախագծի տեխնիկական բնութագրերը պատրաստել։