Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03

Ուժի մեջ է մտել ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը. Արմենպրես

Թեմա ՝ Հասարակություն
2023-10-26 07:12:53

2023թ. հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել:  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հայկական Կարիտասի «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի փորձագետ Տաթևիկ  Բեժանյանը՝ նշելով, որ նախկինում ՌԴ քաղաքացու հետ 3 տարվա գրանցված ամուսնությունը հիմք էր պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիության ձեռք բերման համար, նոր օրենքով՝ գրանցված ամուսնությունից բացի պետք է ունենալ ընդհանուր երեխա(ներ) ՌԴ քաղաքացու հետ: ՌԴ քաղաքացի երեխաներ ունեցողները (հանվել է տարիքային ցենզը, նախկինում միայն չափահաս երեխա ունեցողները կարող էին) կարող են դիմել ՌԴ քաղաքացիության ձեռք բերման համար, բայց այս հիմքով այլևս ուղիղ քաղաքացիություն չի տրվի, այլ կտրվի սկզբում կացություն (ВНЖ), հետո նոր՝ քաղաքացիություն:

Ռուսաց լեզվի կրողները, քննություն հանձնելուց և սերտիֆիկատ ստանալուց հետո կարող են ստանալ միայն կացություն (ВНЖ): Քաղաքացիություն ձեռք բերելու համար, բացի ռուսաց լեզվից, պետք է քննություններ հանձնել նաև Ռուսաստանի պատմությունից և օրենսդրությունից:

Հանվել է ներդրումների և ձեռնարկատիրության համար պարզեցված ձևով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը:

Ըստ փորձագետի՝ ավելացել են քաղաքացիությունից զրկելու հիմքերը։ «Արդեն եղած հիմքերը կպահպանվեն, ինչպես օրինակ՝ կեղծ տեղեկության (օրինակ՝ քաղաքացիության դիմումի մեջ չի նշել իր եղբոր անունը) կամ կեղծ փաստաթղթերի միջոցով քաղաքացիության ձեռք բերման, պետության անվտանգությանը սպառնալիք հանդիսանալը և այլն: Այժմ քաղաքացիությունից կզրկվեն նաև նրանք, ովքեր կմեղադրվեն հետևյալ հանցագործությունների մեջ՝ բանդիտիզմ, զինված ուժերի վարկաբեկում, մասսայական անկարգությունների կազմակերպում, դավաճանություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։ Եթե կեղծ փաստաթղթերով քաղաքացիություն ձեռք բերելու համար կա վաղեմության ժամկետ՝ 10 տարի, ապա նոր ավելացած հիմքերի պարագայում նշանակություն չունի, թե երբ են կատարվել այդ հանցագործությունները՝ այսօր, երեկ, թե 25 տարի առաջ»,-նշեց Տաթևիկ Բեժանյանը՝ տեղեկացնելով, որ համաձայն նոր օրենքի՝ նախագահը պահպանում է միայն բացառիկ հիմունքներով քաղաքացիություն շնորհելու իրավասությունն այն անձանց, ովքեր Ռուսաստանին մատուցել են բացառիկ ծառայություններ  կամ հետաքրքրություն են ներկայացնում իրենց մասնագիտության, որակավորման կամ այլ պատճառներով: (Նախկին օրենքի համաձայն՝ նախագահին էր վերապահված քաղաքացիության շնորհման բոլոր ձևերը, այդ թվում՝ քաղաքացիության շնորհում ընդհանուր ձևով): Մնացած դեպքերում քաղաքացիության հարցերը կորոշեն ներքին գործերի և արտաքին գործերի նախարարությունները։  Հայտերի քննարկման ժամկետը կրճատվել է մեկ տարուց մինչև երեք ամիս:

«Միաժամանակ պետության ղեկավարը նոր լիազորություն է ձեռք բերել. նախագահը կսահմանի այն անձանց կատեգորիաները, ովքեր իրավունք կունենան պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու: Դրա համար բավարար կլինի նախագահի հրամանագիրը, օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում արագ կհամալրվի նման անձանց ցանկը, իսկ չափանիշները կարող են լինել ցանկացած տեսակի՝ սկսած տվյալ տարածքում անձի բնակությունից մինչև կոնկրետ մասնագիտություն ունենալը»,-հավելեց Տաթևիկ Բեժանյանը։ 


Այլ Նորություններ Հասարակություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Հասարակություն Թեմայից