Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Երեւանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +21+23։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+18, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +14+17, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +17+19, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+15, Լոռիում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +15+18, Տավուշում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+21, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18 +22, Արարատում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +22+24, Արմավիրում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+24, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+17, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +22+24, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+25, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +16+19: