Զելենսկին աջակցություն է հայտնել Իսրայելին՝ կոչ անելով մարդասիրական միջանցքներ ստեղծել, գրում է Ամերիկայի Ձայնը։ Չնայած Վաշինգտոնին տակավին չի հաջողվել Գազայում հրադադարի շուրջ փոխհամաձայնության հասնել արաբական երկրների ղեկավարների հետ, սակայն ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Իսրայելին՝ մարդասիրական դադար տալ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի վերահաստատել է իր դիրքորոշումը՝ քանի դեռ իսրայելցի պատանդները «ՀԱՄԱՍ»-ի ձեռքին են, անիմաստ է խոսել հրադադարի մասին։ Իրաք չհայտարարված այցելության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերստին է հանդես եկել պետություններին ու տարածաշրջանային դերակատարներին ուղղված նախազգուշացմամբ՝ հեռու մնալ Իսրայել-«Համաս» հակամարտությունից։ Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «ՀԱՄԱՍ»-ը ճանաչել է ահաբեկչական խմբավորում։ «Կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով կարող է փորձել օգտվել Գազայի հակամարտությունից, կամ սպառնալ մեր [զինվորական] անձնակազմին, մի՛ արեք այդ»,- հայտարարել է Բլինքենը: Բլիքենի ներկայացմամբ, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ կիրակի կայացած հանդիպմանը քննարկել է նաև Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելու Միացյալ Նահանգների հանձնառությունը և իսրայելա-արաբական հակամարտությունը՝ երկու պետությունների գոյության սկզբունքի հիման վրա կարգավորելու հեռանկարը։