Եվրահանձնաժողովը առաջարկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել՝ 9 պայմանների կատարման դեպքում, ներառյալ ԵՄ արտաքին քաղաքական կուրսին հետևելը։ Եվրահանձնաժողովի հրապարակած փաստաթղթում, մասնվորապես, նշվում է, որ Վրաստանը պետք է ավելի շատ համապատասխանեցնի իր գործողությունները ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը։ Վրաստանին Եմ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու որոշումը պետք է կայացնեն ԵՄ երկրների առաջնորդները՝ դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։