Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացված ներքին մրցույթի արդյունքում «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լինը: 21-ամյա երգչուհին ծնվել է Վանաձորում, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր է: Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։ «Դրսից նայելով՝ թվում էր, թե խաղի կանոններն իմ դեմ են. Հայաստանի փոքրիկ քաղաքից անծանոթ մի աղջիկ: Բայց նպատակների իրագործման ուժն իրական է, երբ այն զուգորդվում է քրտնաջան աշխատանքի հետ. համառություն և ինքնարտահայտում: Ես հնարավորություն ունեմ իմ երաժշտության միջոցով մարդկանց թույլ տալ զգալ իմ ներաշխարհը: Շատ հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել իմ սիրելի երկիրը Եվրոպայի ամենամեծ բեմում»,- նշում է Ռոզան: «Եվրատեսիլ 2022»-ն այս տարի անցկացվելու է Թուրինում: Ռոզա Լիննը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին: Այդ օրը ելույթ կունենան նաև Ալբանիայի, Լատվիայի, Շվեցարիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Լիտվիայի, Նիդերլանդերներ, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Դանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Իսլանդիայի և Հունաստանի ներկայացուցիչները: Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունանա մարտի 19-ին։