Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը շուտով հեռուստադիտողին ներկայանալու է նոր կերպարով. Նա նկարահանվում է Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հումորային նոր նախագծում՝ «Սիրո հասակ»-ում: Զրույցում Լուիզան ներկայացրել է, թե ինչ կերպար է մարմնավորելու: Նրա խոսքով՝ այս անգամ խաղալու է ընկճված, պարփակված կնոջ դեր: «Հերոսուհիս՝ Ալլան, 48 տարեկան է, բայց դեռևս չի հասցրել ամուսնանալ և ընտանիք կազմել, գրեթե միշտ զբաղված է եղել մոր խնամքով: Շուրջբոլորն ուզում են, որպեսզի Ալլան ամուսնանա, բայց Ալլան ամեն-ինչից հիասթափված է»,- ասաց Լուիզան ու հավելեց, որ կերպարը, այնուամենայնիվ, սիրահարվում է: Լուիզան ընդգծեց, որ հեռուստադիտողներն իրեն տեսնելու է լիովին այլ կերպարում և հենց այդ փաստն է նրան դուր գալիս. «Ինձ համար հետաքրքիր էր խաղալ այս դերը, քանի որ կերպարանափոխվելու հնարավորություն էր տալիս: Տեղափոխվում եմ լրիվ այլ աշխարհ՝ արտաքինից մինչև ներքին»: