Երգչուհի Շերը հայտարարել է, որ իր տանն ուկրաինացի փաստական ընտանիքների կհյուրընկալի։ Twitter-ի իր էջում արտիստը նրանց հոգատարություն ու անվտանգություն է խոստացել։ «Կցանկանայի իմ տանը հովանավորել ուկրաինական ընտանիքների: Նրանք ապահով կլինեն, նրանց մասին հոգ կտանեն: Իմ դիրքում գտնվող շատ մարդիկ պետք է օգնեն: Հույս ունեմ՝ եթե ես միայնակ լինեի կամ երեխաների հետ, եւ մենք տրամվա ստանայինք, ինչ-որ մեկը հոգ կտաներ մեր մասին»,- գրել է նա Ավելի վաղ իր տանն ուկրաինացի փախստականների հյուրընկալելու մտադրության մասին հայտարարել է բրիտանացի դերասան Բենեդիկտ Քեմբերբետչը։