Ռուս զինծառայողների վերաբերյալ բռնության կոչերի համար ձերբակալված տղամարդն ուկրաինացի երգիչ Իգոր Լեւչենկոն է, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ «Ձերբակալվածը երգիչ Իգոր Լեւչենկոն է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Քննության տվյալներով՝ փետրվարի 24-ին Լեւչենկոն «Ինստագրամ» սոցիալական ցանցում իր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որը Ռուսաստանի Դաշնության զինծառայողների նկատմամբ ատելության հրահրման եւ թշնամանքի նշաններ է պարունակում։ Այդ եզրակացություններն արվել են հոգեբանա-լեզվական փորձաքննության ընթացքում։ http://NEWS.am