Դեռևս օրեր առաջ համացանցում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կարծես վերադառնում է իր նախկին աշխատանքին՝ դերասանությանը։ Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների Հակ Մարությանը քաղաքական բնույթի ստենդափ է պատրաստում։ Ըստ MediaNews-ի տեղեկությունների Հայկ Մարությանն ավելի վաղ առաջարկել է երբեմնի իր գործընկերոջը՝ Մկրտիչ Արզումանյանին միասին ելույթ ունենալ բեմադրվող սիթքոմում, սակայն Կարգին Մկոն մերժել է Հայկ Մարությանին։ Մի պահ թվում էր, թե Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի հարաբերութկունները կարգավորվել էին, հավանաբար այդպես էր թվում նաև Հայկ Մարությանին, ով առաջարկել է Կարգին Մկոյին նորից համագործակցել։ Բայց արի ու տես որ ոչ․․․ Ժողովրդի սերն ու հարգանքը վայելող Մկտիչ Արզումանյանն ամեն կերպ խուսափում է Հայկ Մարությանի հետ առնչվելուց։