Երգչուհի Սիրուշոն նոր գրառում է արել՝ նշելով, որ քաղաքականությունն իրեն երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ։ «Երբեմն նկատում եմ, որ գրում են՝ «Մենք քեզ սիրում ենք, դու քաղաքականությանը մի´ խառնվիր»: Սա ինձ համար շատ տարօրինակ է: Նախ այն, ինչ տեղի է ունենում հերթական քաղաքական հարց չէ. երկիր ու հայրենակիցներ կորցրեցինք ու դեռ շարունակում ենք կորցնել: Սա արժանապատիվ երկիր ունենալու հարց է, որին ամեն օր մասնակցում են մեծ թվով երաժիշտներ, ռեժիսորներ, սպորտսմեններ, բազում մտավորականներ, երիտասարդներ ու մեծահասակներ: Մի խոսքով մարդիկ, ովքեր սրտացավ են ապագայի համար: Ինչպե՞ս կարող եմ ես չմիանալ: