Առաջարկվում է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշին ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում։ Այս գաղափարը Շուշիում կայացած միջազգային համաժողովում հնչեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Մալթայի ազգային հանձնաժողովի նախկին ղեկավար Ռայմոնդ Բոնդինը։ Նա նշել է, որ Շուշին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվելու լավագույն թեկնածուն է։