Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Ռաֆայել Քոթանջյանը ծնվել էր 1942թ․-ին Թբիլիսում, 1946թ․–ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան։ 1960-1964 թթ․ սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում և այստեղից էլ սկսվել է նրա կարիերան։ Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Քաոս», «Ադամանդե ձեռքը»,«Օտար խաղեր», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Պատվի համար» և այլն։ 1980թ․-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2003թ․-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի եւ ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, 2017թ․-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի եւ այլ պարգեւների։