Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03

Շուշիի Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից, այն վերածվում է ուղղափառ եկեղեցու

Թեմա ՝ Մշակույթ
2022-07-04 12:08:27

Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից, այժմ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Շուշիի հուշարձանների մեջ առանձնակի հետաքրություն է ներկայացնում Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ Ժամ եկեղեցին: Կանաչ Ժամ է (կանաչ եկեղեցի) կոչվել այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի: Եկեղեցու զանգակատան մուտքի վերնամասում առկա է կառուցման տարեթվի մասին արձանագրություն . «Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»:

Վերջերս սոցիալական ցանցերի օգտատեր ոմն Էլնուր Ալլահվերդիևը վերադարձել է Կանաչ ժամ եկեղեցին ռուսականացնելու անշնորհակալ գործին: Հարկ է նշել, որ եկեղեցու ռուսականացման տենդը Ադրբեջանում նոր երևույթ չէ: Ժամանակին Ֆուադ Ախունդովն էր  անհիմն կերպով  այն համարում  «ռուս ուղղափառների»: 1960-ականների կեսերին Բաքվում որոշվեց քшնդել քաղաքի հայկական մասը ՝ ադրբեջանցի վերաբնակիչների համար «բնակելի տարածքը» ընդլայնելու և իհարկե Շուշիի հայկական հետքերը վերшցնելnւ համար: Այդ ընթացքում քшնդվել են հայկական երեք՝ և պահպանված ռուսական մեկ եկեղեցիները, nչնչшցվել մի քանի հայկական գերեզմшնшտներ ՝ գեղեցիկ խաչքարերով և հnւշшրձшններով:

«Կանաչ ժամ» եկեղեցին, որը Ֆուադ Ախունդովը անհիմն համարում  է «ռուս  ուղղափառների», վերածվել է պատկերասրահի:

Իսկ որն է Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նախապատմությունը: Պահպանվել է վկայություն, համաձայն որի, 1840թ. իշխանությունների հատուկ կարգադրությամբ, ապագա Վերին Թաղ են տեղափոխվել Ներքին Թաղի մահմեդական միջավայրում ապրող բոլոր հայերը 56 ընտանիք (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2), ովքեր Ներքին Թաղում ունեին քարաշեն, փայտյա ծածկով Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչը խոսում է թաղամասում հայերի ծանրակշիռ թվակազմի մասին): Փաստաթղթում ասվում է, որ մահմեդականների կողմից հայերը ճնշումների էին ենթարկվում, ինչը հանգեցրել է վերջիններիս վերաբնակեցմանը (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2):

Այդ նույն փաստաթղթից պարզ է դառնում, որ Վերին Թաղ տեղափոխվելուց հետո, նոր տեղում կառուցվել է փայտաշեն մատուռ, որը պահպանվել է մինչև 1848թ, երբ նրա տեղում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ քարաշեն եկեղեցին: Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ եկեղեցին կոչվում էր Վերին Թաղի Սուրբ Աստվածածնի եկեղեցի: Քաղաքի ստորին մասում, մոտովորապես այժմյան ծածկած շուկայի տեղում էր գտնվում ռուսական դասական ճարտարապետական մոտիվներով կառուցված բյուզանդածես ուղղափառ եկեղեցի, ռուսական պաշտոնյաների և կայազորի համար, որը դժբախտաբար չի պահպանվել: Դրան կանդրադառնանք առանձին:

Ինչ վերաբերվում է Էլնուրի մտքի ճամարտակմանը ուղղափառ եկեղեցուն հարիր գմբեթի վերաբերյալ, ապա դա ընդամենը ժամանակի ճարտարապետական  ոճի ազդեցության հետևանք էր, որը սակայն չի պահպանվել, երբ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավերված եկեղեցին հետագայում վերականգնվել է:

Կարող է վաղն էլ Էլնուրը Դադիվանքի ռուսականացման փորձով ներկայանա, ի՞նչ իմանաս»:


Այլ Նորություններ Մշակույթ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Մշակույթ Թեմայից