Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
389.19
EUR
410.52
RUB
3.88

Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի բոլոր դպրոցները կունենան քիմիայի, ֆիզիկայի, ՏՏ-ի և այլ լաբորատորիաներ

Թեմա ՝ Մշակույթ
2023-07-27 09:11:31

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները  կունենան  ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Կառավարությունը նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց՝ նախագծով առաջարկում են հավանություն տալ Հայաստանի  և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվող «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ծրագրին, որի ընդհանուր արժեքը 32 մլն եվրո է, դրանից 29.3 մլն եվրոն նախատեսվում է, որ Հայաստանին կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով՝ որպես բյուջետային աջակցություն, ևս 2.7 մլն եվրոն կլինի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ ծրագրի իրականացման օժանդակության նպատակով: 

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:«Նախատեսվում է, որ այս ծրագրով Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները հնարավորություն կունենան ստանալ լաբորատորիաներ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ: Ինչպես նաև այս դպրոցների ուսուցիչները կվերապատրաստվեն լաբորատորիաների գործարկման և լաբորատոր սարքերի օգտագործման ուղղություններով, նաև հատուկ վերապատրաստումներ կստանան բնագիտական առարկաները նոր մեթոդներով դասավանդելու ուղղությամբ, որը հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակներում է»,-ասաց Անդրեասյանը:

Մյուս ուղղությունն ուղղված է Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիությանն ուղղված ծրագրի աջակցությանը, մասնավորապես դրա շրջանակներում աջակցությունը նախատեսված է Կապան խոշորացված համայնքում կրթահամալիրների կառուցման գործընթացին ու նոր գույքով հագեցմանը, այս կրթահամալիրներին նույնպես կտրամադրվի լաբորատորիաների հնարավորություն:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ ծրագրի շահառու կլինեն շուրջ 337 դպրոց:
Բացի այդ համագործակցությունից կա նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության ծրագիր: Դրա շրջանակներում այս տարի լաբորատորիաներ կստանան Արմավիրի մարզի բոլոր դպրոցները, մյուս տարի՝ Արագածոտնի մարզի բոլոր դպրոցները: Իսկ Երևանն ու մյուս մարզերը նախատեսված են միջնաժամկետ ծախսային ծրագրով: Կառավարության ծրագրի կարևոր թիրախն է, որ մինչև 2026թ բոլոր դպրոցներն ունենան բնագիտական լաբորատորիաներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ իսկ բոլոր ավագ դպրոցներն այդ լաբորատորիաներով ապահովվա՞ծ են: Նախարարը դրական պատասխան տվեց՝ վստահեցնելով, որ բոլոր 107 ավագ դպրոցներն ունեն լաբորատորիաներ, արդյունքները ցույց են տալիս, որ դա դպրոցներում բնագիտական առարկների ուսուցման որակն է փոխում:

Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ այս տարվա սեպտեմբերից կմեկնարկի հավելավճարի նոր համակարգը բոլոր դպրոցների այն ուսուցիչների համար, որոնք դասավանդում են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա: Նրանք յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ գործակցով կվարձատրվեն:


Այլ Նորություններ Մշակույթ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Մշակույթ Թեմայից