Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03

Գյումրին հռչակվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք. Արմենպրես

Թեմա ՝ Մշակույթ
2023-08-08 09:51:34

Գյումրին ճանաչվել է ԱՊՀ երկրների 2024 թվականի սպորտային մայրաքաղաք, որտեղ կանցկացվի նաև ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նման որոշում կայացավել է Մինսկում կայացած ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստում:

Բացի այդ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ,  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակներում մեծ տեղ է տրվում սպորտին: Կամաց-կամաց շատ ավելի սերտ են դառնում հարաբերությունները, միջոցառումներն էլ՝ շատ ավելի հեղինակավոր: Կարևոր էր նաև սպորտային մայրաքաղաք ճանաչելու հարցը: 2024 թվականին սպորտային մայրաքաղաք կլինի Գյումրին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վերջինիս խոսքով` սպորտային մայրաքաղաք լինելուց զատ, Գյումրիում կանցկացվեն նաև համաժողովներ:

«Սպորտային մայրաքաղաքի ընտրության մի քանի տարբերակ կար, բայց ներկայացրեցինք Գյումրին, ներկայացրել ենք, թե ինչ հաջողությունների են հասել գյումրեցի մարզիկները։ Քանի որ այժմ Գյումրիում կառավարության աջակցությամբ կառուցվում է մեծ սպորտային համալիր` Արթուր Ալեքսանյանի անվան համալիրը, ցանկացանք, որ նրանք էլ իրենց աչքերով տեսնեն, որ սպորտը Հայաստանի կառավարության կողմից լուրջ ուշադրության է արժանանում»,-ասաց նա:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի ղեկավարումը կընդունի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:


Այլ Նորություններ Մշակույթ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Մշակույթ Թեմայից